Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում խոսելով բարդույթների մասին։
Հրապարակված լուսանկարին կից Պոզոյանը գրել է.
«Ես «հիմար չթվալու» բարդույթ ունեի, թեեւ երբեք հիմար չեմ եղել։ Բայց երբ հարցնում էին «դիտե՞լ ես այս ֆիլմը», «կարդացե՞լ ես այս գիրքը», «ճանաչո՞ւմ ես որեւէ գործչի», ինձ համար անհարմար էր չիմանալը, եւ ես անվստահ, բայց դրական գլխով էի անում, թե իբրեւ՝ այո։ Տարիների հետ թեեւ շատացրել եմ գիտելիքներս, հնարավոր չէ ամեն ինչ իմանալ, այնպես որ ընդունել եմ այդ փաստը եւ հիմա, եթե ինչ-որ բան չգիտեմ (իսկ նման բաները շատ են տարբեր ոլորտներում), նախընտրում եմ ասել, որ չգիտեմ եւ զրուցակցից (կամ Google-ից, կամ գրքից) օգտակար տեղեկատվություն քաղել։ Արտաքինի հետ կապված բարդույթներ եւս ունեմ, սակայն դրանց մասին՝ ուրիշ անգամ»: