Կենդանիներին նույնպես հետաքրքրում է այն, թե ինչպիսին է իրենց տեսքը: YouTube-ում հայտնված տեսանյութն իր արտաքինով տարված կատվի մասին է:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է սև կատուն բարձրանում լոգարանակոնքի վրա և ուսումնասիրում իրեն՝ առջևում գտնվող հայելու մեջ:Համոզվելու համար, որ դա իսկապես ինքն է՝ կատուն բարձրացնում է թաթերը և այլ շարժումներ անում՝ աչքը չկտրելով հայելուց: