Երգչուհի Շպռոտը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Ուզում եմ նշեմ, որ նիկոլի ժամանակ էլ ինձ ոչ մի պետական համերգի չեն կանչել երբեք։ Սերժի ընտրարշավին երգել եմ 1 անգամ ու նորմալ հոնորար ենք ստացել, բոլորս էլ գոհ էինք։ Չնայած որ շարունակում էի մերժել Սերժին՝ հավատալով նիկոլի թրաշին, թավիշին, օֆ չգիտեմ… կենցաղային պրոբլեմների պատճառով, սխալ որոշումներ արեցինք… բոլորս ենք մեղավոր, դե եկեք քարը թափենք փեշերներիցս, ներենք իրար՝ ոնց Քրիստոսն ա ասում, ու փրկենք մեր Երկիրը: Նախկինացավով շեղված՝ մեր երկիրը տվեցինք մի անձի… ով մեզ մորթողի թուրքի հետ ուզում ա բարիշի, դե նախկինների հետ էլ բարիշեք…»: