Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսն իր ինստագրամյան էջում պատմել է հիվանդանոցում անցկացրած ամսվա մասին։ Դերասանուհին նշել է, որ այդ մասին ավելի վաղ չի հայտնել, քանի որ «շատ բան էր կուտակվել»։

«Նախ հիվանդանոցում էր երեխայի հետ նրա աղիքային վարակի պատճառով, հետո միայնակ էի գրիպի եւ տենդի պատճառով, հետո կրկին դստերս հետ էի, բայց արդեն ուրիշ պատմություն էր։ Գումարած, ինձ մոտ բարդություններ սկսվեցին։ Կյանքում այդքան շտապօգնություն չէինք հրավիրել»,- գրել է նա։

Դերասանուհու խոսքով՝ ինքը հիվանդության պատճառով առաջին անգամ ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությամբ մի քանի ներկայացում։ Իսկ ինքը «հիվանդանոցներից ավելի շուտ դուրս չէի գրվում», քանի որ ցանկանում էր, որ «հիվանդությունները վերջապես անցնեն»։ «Ընկերներ, պատվաստվեք։ Հիվանդալանը շատ ցավոտ է։ Պատվաստվեք գրիպի, ինչպես նաեւ քովիդի դեմ։ Պաշտպանեք ձեզ ու ձեր շրջապատին»,- կոչ է արել Ասմուսը։