Երգչուհի Քրիստինա Եղոյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, իր ինստագրամյան էջում մի քանի լուսանկար է հրապարակել նոր ֆոտոշարքից։
Երգչուհին նկարահանման համար վարդագույն զգեստ է ընտրել։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։
Ֆոտոշարքին կից Քրիստինան գրել է.
«Չեմ համբերում՝ երբ եմ քեզ գրկելու, իմ սրտում ապրող փոքրիկ սրտիկ»: