Սաուդյան Արաբիայում սկսվել է լողացող էկոլոգիական քաղաքի շինարարությունը, որը կոչվում է Oxagon: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալմանը, ասվում է Neom-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Դա կլինի ութանկյուն քաղաք, որը լողում է Կարմիր ծովի ափերի մոտ: Միաժամանակ այն կաշխատի բացառապես մաքուր էներգիայիով։ Այն համալրված կլինի բոլոր առաջադեմ տեխնոլոգիաներով՝ ինտերնետ գաջեթներով, մարդկանց ու մեքենաների սինթեզով, արհեստական ինտելեկտով ու ռոբոտաշինությամբ։

Նախագծի հեղինակների գաղափարն է ապագայում վերանայել կենսակերպը և մարդկային աշխատանքը։ Նոր քաղաքի նախաձեռնողները ցանկանում են աշխարհին ցույց տալ ավելի կայուն այլընտրանք՝ ապրել բնության հետ ներդաշնակ։

Oxagon-ը 33 անգամ մեծ է Նյու Յորք քաղաքից և կդառնա աշխարհի տեխնոլոգիապես զարգացած լոգիստիկ կենտրոններից մեկը՝ ժամանակակից, ինտեգրված կապերով ծովային նավահանգիստների և օդանավակայանների հետ: