Երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան համոզված է, որ իրենց շարժումը մեծ արձագանք է ստացել հանրության մեջ։ Եւ իրենց պայքարի արդյունքն այն էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Սոչի և նոր փաստաթուղթ չի ստորագրել։ 

Նշենք, որ նա իր համազգային շարժումը սկսել էր Շուռնուխից դեպի Հանրապետության հրապարակ։

«Նիկոլ Փաշինյանն ի գիտություն ընդունեց մեր պայքարն ու մեր պահանջները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր (Արմենիա) Մեսրոպյանը։

Դիտարկմանը, որ ամեն դեպքում առաջիկայում եռակողմ հանդիպում նախատեսվում է, նա նկատեց՝ փաստաթղթի ստորագրումն առայժմ առկախվել է, բայց այնպես չէ, որ մեկ շաբաթից կարող է նորից ստորագրելու պահանջ չլինի, սակայն այս պահի դրությամբ նա չի մեկնում։

Մհեր Արմենիան նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը դեռ առջևում է, և դա կախված է ժողովրդից։ Ապա՝ քննադատեց ընդդիմությանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: