Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է տեղադրել՝ հրապարակելով որդիների լուսանկարը եկեղեցուց։ Գոռը և կինը՝ Հրուշ Մնոյանն, այսօր մկրտել են իրենց երեք որդիներին՝ Վարդանին, Ֆելիքսին և Ռիչարդին։
Հրապարակված լուսանկարներին կից դերասանը գրել է անուններ՝ հայտնելով երեխաների համար ընտրված մկրտության անունները։
«Մկրտություն․ Մոնթեն, Նարեկն ու Վազգենը»:
Հավելենք նաև, որ այսօր Գոռի կրտսեր որդին՝ Ռիչարդը, դառնում է մեկ տարեկան, որի առթիվ նա որդու լուսանկարն է հրապարակել և մակագրել.
«Ուղիղ մի տարի առաջ, սեպտեմբերի 24-ին էս տղուկս ծնվեց: Մեռնեմ քեզ Ռիչ»