«Ամերիկյան կարկանդակ» ֆիլմը (American Pie) ժամանակին ցույց տվեց, որ ինքնաբավարարումն ամոթալի չէ, այլ միանգամայն նորմալ սովորություն (եթե, իհարկե, դա հանրության առջև չի արվում): Բայց ֆիլմում կանանց մասնակցությամբ դրվագներ չկան, թեև սեփական մարմինը սիրելու սովորությունը բնորոշ է երկու սեռերին էլ: Cosmo.ru-ն ներկայացնում է, թե ինչ են ասում կանայք իրենց սիրած տեխնիկաների մասին.
«Կլիտորև կրկին կլիտոր: Եթե դեռ չգիտեք, թե որտեղ է այն և ինչ անել դրա հետ, գտեք և շոշափեք այն: Եվ ձեր կյանքը ընդմիշտ կփոխվի», - Եվգենիա, 26 տարեկան:
«Ես սիրում եմ անել վիբրատորով շապիկի վրայից: Զգացողություն է առաջանում, թե այլ մարդ է դիպչում ինձ», - Մարիա, 24 տարեկան:
«Մեր հարաբերությունները հեռավորության վրա են, շաբաթը մեկ հանդիպում ենք շաբաթ օրերին: Քանի որ չենք կարող միասին լինել այնքան հաճախ, որքան ցանկանում ենք, ուստի սեքսով ենք զբաղվում հեռախոսով: Մենք Google Cloud-ում ունենք ընդհանուր թղթապանակ, որտեղ պահում ենք էրոտիկ լուսանկարներ և տեսանյութեր: Ինչպես նաև միմյանց մոտ թողնում ենք մեր իրերից, որոնք պահում են մեր հոտը», - Ֆաինա, 26 տարեկան:
«Գտիր վիբրատոր, որն աշխատում է և ամուսնացիր դրա հետ: Ես շատ սեքս խաղալիքներ եմ փորձել, նախքան ինձ ամենահարմարը գտնելը» - Աննա, 29 տարեկան:
«Ես ստանում եմ միայն հեշտոցային օրգազմներ, ուստի օգտագործում եմ դիլդո» - Ելենա, 27 տարեկան:
«Ես սիրում եմ ստեղծել մթնոլորտ: Ես մոմեր եմ վառում, միացնում հատուկ երաժշտություն, լողանում: Ամեն ինչ հատկապես լավ է ստացվում, եթե ծանր օր եմ ունեցել», - Ուլյանա, 28 տարեկան:
«Ես անում եմ բավականին հաճախ, քանի որ սիրում եմ դա: Եթե ինքս ինձ չեմ բավարարում մեկ շաբաթ, սկսում եմ ձանձրանալ, իսկ գործընթացը շատ երկար է տևում», - Դիանա, 24 տարեկան: