Ռուս արտիստ Տիմատիի (Թիմուր Յունուսով) անձնական կյանքը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Աստղը Instagram-ում կիսվել է Հունաստանի Միկոնոս կղզում անցկացրած արձակուրդի կադրերով, որոնցից մեկում նրան քնքշորեն գրկել է մի կնոջ ձեռք:
Հետևորդներին հաջողվել է պարզել, որ կարմիր մատնահարդարումը պատկանում է կիևցի մոդելին, ով Instagram-ում գրանցված է Սաշա Դոնի անունով: Աղջիկը լուսանկար է հրապարակել Հունաստանի նույն վայրերից:
Երկրպագուներն անմիջապես եզրահանգել են, որ Սաշան 38-ամյա ռեփերի նոր սիրուհին է: Վերջինս իսկապես սիրուանտես աղջիկ է՝ երկար ոտքեր, փարթամ կրծքեր, դեմք, որը համապատասխանում է ինստագրամյան գեղեցկության կանոններին:
Դոնիին արդեն համեմատել են Տիմատիի նախկին սիրեցյալի՝ մոդել Ալենա Շիշկովայի հետ: Արտաքինից աղջիկներն իսկապես նման են: Այնուամենայնիվ, Սաշան ավելի շատ է սիրում անկեղծ լուսանկարներ հրապարակել, իսկ սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ շիկահերն օրը 1000 և ավելի դոլարով ինտիմ ծառայություններ է մատուցում փողի դիմաց: