Երգչուհի Արմինկայի որդին նշում է ծննդյան օրը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում ապրող երգչուհին հրապարակային շնորհավորել է որդուն՝ ինստագրամյան իր էջում տեղադրելով նրա լուսանկարը։

«Դժվար է հավատալ, որ արդեն 12 տարեկան ես, տղես։

Քայլիր էս կյանքով վստահ, ոչնչից չվախենալով, ու կարևորը՝ մի վախեցիր սխալվել:

Գնա երազանքներիդ հետևից, իսկ ես կողքիդ եմ միշտ ու ամեն ինչ անում եմ, որպեսզի արժանապատիվ մարդ մեծանաս»: