Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստր Սեդա Ազնավուրը հայ մեծանուն արվեստագետների մասնակցությամբ լուսանկար է հրապարակել։

Ազնավուրի էջում հրապարակված լուսանկարում պատկերված են Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Միշել Լեգրանը։  «Հայ երեք մեծանուն երաժիշտների գեղեցիկ լուսանկար՝ Ազնավուր, Գասպարյան եւ Լեգրան»,- գրել է աշխարհահռչակ շանսոնյեի դուստրը։

Հիշեցնենք՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը կյանքից հեռացել է հուլիսի 6-ին։