Երգչուհի Դեմի Լովատոն Twitter-ում քամինգ աութն արել է որպես ոչ սովորական անձ. սա նշանակում է, որ նա չի կարող իրեն միանշանակ վերագրել ոչ արական, ոչ էլ իգական սեռի:
Լովատոն խնդրել է իր նկատմամբ օգտագործել «նրանք» դերանունը։ Արտիստուհու խոսքով՝ ինքը վերջին մեկուկես տարվա ընթացքում մտածել է իր գենդերային ինքնության մասին։
Դեմին ընդգծել է, որ այդ ճանաչումից հետո իրեն հատկապես խոցելի է զգում։ «Իմ կյանքի մեծ մասը բոլորի աչքի առաջ եմ անցկացրել։ Դուք տեսել իմ թռիչքները, վայրէջքները եւ այն ամենն, ինչ դրան միջեւ է։ Իմ կյանքը ոչ միայն իմ սեփական ճանապարհորդությունն էր, ես ապրում էի նաեւ նրանց համար, ովքեր գտնվում էին տեսախցիկի այն կողմում», - ասել է նա՝ հավելելով, որ բացահայտումն անում է նրանց համար, ովքեր դեռ չէին կարողանում դա թույլ տալ։ Իր օրինակով նա ցանկանում է ոգեշնչել նաեւ ուրիշներին։