Եթե երկար ժամանակ է' ձեր զուգընկերոջ հետ եք, իսկ գայթակղության դասական մեթոդներն այլևս չեն առաջացնում այն նույն կիրքը, ինչ կար ձեր ծանոթության առաջին ամիսներին, դիմեք երեւակայությանը, գրում է Rambler-ը և ներկայացնում տղամարդուն գրգռելու չորս անսովոր եղանակ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն:
Ներքնազգեստի խանութ
Սովո՞ր եք ներքնազգեստի միայն նոր հավաքածուներ գնել' դրանք ավելի ուշ անկողնում ներկայացնելու համար: Փոխեք խաղի կանոնները: Ձեր սիրելիին ձեզ հետ տարեք ներքնազգեստի խանութ և հանդերձարանում նրան ցուցադրեք ամենասեքսուալ հավաքածուները:
Առավոտյան ցուցադրություն
Առավոտյան աշխատանքի գնալիս ձեր սիրելիի կողքով քայլեք միայն վարտիքով ու բարձրակրունկներով: Այս պատկերը նրան հաստատ անտարբեր չի թողնի, բայց միգուցե անսպասելի սեքսի պատճառով ուշանաք աշխատանքից:
Անպարկեշտ խոսակցություն
Հյուր լինելիս կամ այլ հասարակական վայրում գտնվելիս տղամարդու ականջին անպարկեշտ բան շշնջացեք: Օրինակ՝ մանրամասն պատմեք, թե ինչպես եք սիրով զբաղվելու տուն վերադառնալուն պես:
Ընթրիք շքերթին
Ընթրիք պատրաստեք անկեղծ զգեստով և բարձրակրունկներով: Միևնույն ժամանակ, նախազգուշացրեք ձեր սիրելիին, որ չի կարելի ձեզ դիպչել մինչև ընթրիքի ավարտը: