Սակուրայի առաջին ծաղիկները, որոնք ճապոնացիները համարում են իրենց երկրի և գարնան խորհրդանիշը, բողբոջել են, հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը: Նշվում է, որ այս տարի առաջին ծաղկումը սկսվել է մարտի 11-ին՝ Հիրոսիմա պրեֆեկտուրայում: Մինչ այժմ Հիրոսիմայում թեև սակուրան ծաղկել է նույնիսկ ավելի վաղ, բայց հատկանշական է, որ այն սովորաբար ծաղկում է ապրիլին։ Ճապոնացիները սակուրան համարում են իրենց երկրի խորհրդանիշը, իսկ դրա ծաղիկն ունի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշի կարգավիճակ։ Սակուրայի ծաղկման շրջանում Ճապոնիայի այգիները բառացիորեն «խեղդվում են» վարդագույնի բոլոր երանգների ծաղիկների ծովում: