Մահացել է թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասան Ռոնալդ Պիկապը, հայտնում է BBC News-ը։
Արտիստի գործակալը հայտնել է, որ նա «խաղաղ մահացել է, ընտանիքով շրջապատված, երկարատեւ հիվանդությունից հետո»։ «Դաունթոնի աբբայություն» եւ «Թագ» ֆիլմերի աստղը 80 տարեկան էր։
Պիկապը ծնվել է 1940թ․-ի հունիսի 7-ին։ Նա սովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայիում, իսկ 1964թ․-ին ուսումն ավարտելուց հետո ստավել է իր առաջին աշխատանքը կինոյում եւ նկարահանվել է «Բժիշկ Ով» սերիալի էպիզոդներից մեկում։ Դերասանի կարիերայում նրա հայտնի դերերից են «Մութ ժամանակներ», «Լոլիտա», «Հյուրանոց «Մերիգոլդ»», «Սքարլեթ», «Կանչեք մանկաբարձին», «Երբեք մի ասա «երբեք», «Մաքուր անգլիական սպանություններ»։
Դերասանը խաղացել է նաեւ «Ռոյալ Կորտ» եւ «Հեյմարկետ» թատրոնի բեմերում։ 1998թ․-ին նա «Էմիի հայացքը» ներկայացման մեջ կատարած դերի համար առաջադրվել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի։