Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հաղորդավարուհին պատկերված է դստեր հետ, որը վերջերս է լույս աշխարհ եկել։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Հասարակ մաթեմատիկա. որքան շատ է լինում դրականը մեր ուղեղում, այնքան քիչ տեղ է մնում բացասականի համար»։