«Comedy Club»-ի անդամ Տիմուր Բատրուդինովն աջակցել է հաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովային, որի հետ երկար ժամանակ ընկերական հարաբերություններ ունի։ Starhit-ի հետ զրույցում նա խոսել է Բուզովայի սիրային տառապանքների մասին։ «Օլյան ամուր, ուժեղ կին է, եւ ես կարծում եմ, որ կհաղթահարի ամեն ինչ»,- ասել է Բատրուդինովը՝ փորձելով Բուզովային աջակցել բլոգեր Դավիթ Մանուկյանից՝ Դավայից բաժանվելուց հետո։

Ընդ որում, կատակերգուն խոսել է նաեւ փետրվարի 14-ը միայնակ անցկացնելու մտադրության մասին։ Նա նկատել է, որ ժամանակակից աշխարհում հարկավոր է ծանոթանալ ոչ թե գրադարանում, այլ մուտք գործել «սոցիալական ցանցերից մեկը»։ «Ժամանակ կա, դեռ երկու շաբաթ։ Փետրվարի 14-ն ամբողջ կյանքը չէ։ Մի օր ես, հաստատ, կկարողանամ սեր գտնել»,- հավելել է Բատրուդինովը։

Ավելի վաղ Բուզովան պատմել է Բատրուդինովի հետ իր հարաբերությունների մասին։ Սոցիալական ցանցերում շատ երկրպագուներ նշել են, որ նրանք հիանալի զույգ կարող են լինել։ Սակայն հեռուստահաղորդավարուհին վստահեցրել է, որ իրենք ընկերներ են եւ «իրենց միջեւ ոչինչ չի եղել ու չի կարող լինել»։

Հունվարի 22-ին Բուզովան հայտնել է Դավայից բաժանվելու մասին՝ մատնանշելով իր հետ հարաբերությունների ընթացքում բոլգերի ագրեսիվ վարքագիծը։ Զույգը միասին է եղել մոտ երկու տարի։

Լուսանկարը՝ Instagram