Ռուս դերասանուհի Ալինա Լանինան պատմել է, թե ինչպես է գրեթե ծննդաբերել տաքսիում։ Այս մասին նա գրել է Instagram-ում։
«СашаТаня» սերիալի աստղն իր բաժանորդներին ներկայացրել է որդու ծննդյան մանրամասները: Նա նշել է, որ կարող էր ծննդաբերել հիվանդանոցի ճանապարհին, քանի որ ցավերը սկսվել են դեռ մեքենայում։ 31-ամյա արտիստուհու խոսքով՝ դա շատ է զարմացրել վարորդին, ինչի պատճառով նա հուզվել է եւ շփոթել կլինիկա տանող ճանապարհը։
«Տաքսու վարորդը թաց գլխարկով էր։ Ոչ նա, ոչ էլ գլխարկը չէին սպասում, որ կիրակի առավոտյան կենտրոնից ոչ թե գլամուրային երիտասարդությանը կտանեն բարից, այլ ծննդաբերող տիկնոջը կտանեն հիվանդանոց։ Այլ ոչ մտերիմները», - պատմել է Լանինան։
Շուտով կնոջը հասցրել են մանկաբարձներին։ Հիվանդանոց ժամանելուց 40 րոպե անց լույս աշխարհ է եկել նրա որդին՝ Լեւը Դերասանուհու խոսքով՝ ծննդաբերությունն անցել է անցավ եւ բնական։