Տարած կորոնավիրուսի վարակի մասին կարող են վկայել թուլությունն ու հոգնածությունը: Express պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Push Doctor-ի գլխավոր բժշկական մասնագետ Դեն Բանսթոնը:

Մասնագետի խոսքով՝ եթե վերջին 3 ամսում պացիենտը բողոքում է հոգնածությունից, դա կարող է տարած վարակի նշան լինել: Հենց թուլությունը, նրա խոսքով, համարվում է շատ վարակիչ հիվանդությունների գլխավոր հետեւանքներից մեկը:

Մասնագետը հստակեցրել է, որ կորոնավիրուսի ախտանիշներն ու հետեւանքներն անհատական են, սակայն ամենից հաճախ հոգնածության հետ նկատվում են գլխացավեր, ինչպես նաեւ մկանացավ եւ հոդացավ:

Բանսթոնը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի բարձր ջերմաստիճանի, հազի, համը եւ հոտը կորցնելու դեպքում:

Մասնագետի խոսքով՝ միայն հակամարմինների թեստը կարող է միանշանակ արդյունք տալ: Սակայն նշենք, որ երբեմն հիվանդությունը տարածների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվում:

med.news.am