Դերասան Պավել Պրիլուչնին Instagram-յան էջում արձագանքել է «Завод» գիշերային ակումբի սեփականատեր Վլադիմիր Սեմյոնովի հայտարարությանն իրենց կոնֆլիկտի վերաբերյալ։
«Պատասխանում եմ բոլոր հարցերին։ Իհարկե, պատրաստ չեմ յուրաքանչյուր անգամ մեկնաբանել իմ եւ ոչ այնքան հաճելի իրավիճակի մասին տարօրինակ տեղեկատվությունը, որով այժմ, հիշեցնեմ, զբաղվում են համապատասխան մարմինները հավաստի տեղեկատվության, բժշկական փորձաքննության հիմքով, որոնք իրենց հերթին օրենսդրության շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնեն։ Մի խոսքով, լրջորեն։ Սակայն սեփական համբավն ու ազատությունը ցանկացած գնով փրկելու մարդու ցանկությունը, նույիսկ այսքան պարադեոքսալ, աղավաղելով փաստերը դեղին մամուլի միջոցով, հավանաբար, հնարավոր է հասկանալ»,- նշել է 33-ամյա Պրիլուչնին։
Նա իր հետեւորդներին կոչ է արել չհավատալ համացանցում հրապարակվող ամեն տեղեկատվության տեղի ունեցածի վերաբերյալ, ինչպես նաեւ հիշեցրել է, որ դեպքով զբաղվում են համապատասխան մարմինները։