Օրգանիզմում վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել մի շարք տհաճ հետեւանքների՝ պնդում են բրիտանացի մասնագետները:
Express-ի հաղորդմամբ՝ այդ վիտամինի պակասը կարող է հանգեցնել օսթեոմալյացիայի: Ընդ որում, հիվանդությունը վաղ փուլերում կարող է աննկատ զարգանալ: Այն կարելի է հայտնաբերել ռենտգենի կամ ախտորոշիչ հետազոտությունների օգնությամբ:
Բրիտանացի մասնագետների խոսքով՝ այդ վիտամինի պակասը կարող է լինել կոնքի, գոտկատեղի, ոտքերի, ազդերերի եւ կողոսկրերի սուր ցավի պատճառ, ինչը վտանգավոր է տարեցների համար, քանի որ նրանց մոտ դա կարող է հանգեցնել կոտրվածքների եւ օսթեոպորոզի:
Հայտնի է նաեւ, որ վիտամին D-ն կարեւոր դեր ունի բջիջների տրոհման, աղիներում կալցիումի եւ ֆոսֆորի ներծծման համար նորմալ պայմանների ապահովման մեջ, ինչպես նաեւ անհրաժեշտ է իմունային եւ նյարդային համակարգերի ճիշտ աշխատանքի համար: