Տաղանդավոր խորեոգրաֆ VARDA-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-յան էջում հրապարակում է արել Արցախում պատերազմի մասին եւ կոչ արել ֆինանսապես աջակցել Հայաստանին։
«Արցունքներն աչքերիս՝ կարդում եմ զոհվածների անունները։ Երիտասարդներ, որոնք նոր էին 20 տարեկան դարձել։ Չեմ կարող բառեր ընտրել՝ արտահայտելու համար ցավս… Գիտեմ, որ իմ հետեւորդների շարքում շատ հայեր կան, գիտեմ, որ շատերն են ցանկանում աջակցել սեփական ազգին։
Նույնիսկ եթե հիմա հեռու եք, կարող եք օգնել գումարով ու աղոթքներով տուժած ընտանիքներին։ Միջոցները կուղղվեն այդ բարդ ժամանակաշրջանում աջակցությանը մեր հայրենիքին»,- գրել է պարուհին եւ հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու հղումը։