Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում ամբողջ աշխարհում եւ միլիոնավոր հետեւորդներ ունի, Twitter-յան էջում կիսվել է գրառմամբ, որում մեջբերել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցից մի հատված։

 

«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է։ Անհնար է, որ ողջ հայ ազգը՝ Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, դա թույլ տա», - Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։