Դերասանուի Ագաթա Մուցենիեցեն կոպիտ է արտահայտվել նախկին ամուսնու՝ Պավել Պրիլուչինիի նոր ընկերուհու՝ «Папины дочки» սերիալի աստղ Միրոսլավա Կարպովիչի մասին։ Հարցազրույցի տեսագրությունը հրապարակվել է YouTube-յան «Честный развод» ալիքում։

Դերասանուհին հայտարարել է, որ կարողացել է լավ հարաբերություններ պահպանել նախկին ամուսնու հետ։ «Ես երեխաների հետ լավ եմ շփվում։ Ասում եմ. «հայրիկը լավն է, ես լավն եմ, մենք պարզապես առանձին ենք ապրում։ Մենք սկսել էինք վիճել, այդ պատճառով այդպես ենք որոշել»»,- ասել է Մուցենիեցեն։

Նրա զրուցակիցը՝ դերասանուհի Ռաիսա Ռյազանովան, հավելել է, որ երեխաներին հետ հետագա շփումը կախված կլինի «կրկին ձեռք բերածից»։ «Իգական սեռի ներկայացուցչից»,- նշել է Մուցենիեցեն։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Agata M (@agataagata) on Aug 20, 2020 at 7:22am PDT

Պրիլուչնին ու Մուցենիեցեն պաշտոնապես բաժանվել են հունիսին։ Դերասանուհին ապրիլին մոր Instagram-յան էջում տեսագրությունների շարք է հրապարակել, որոնցում արցունքներն աչքերին՝ պատմում էր ինքնամեկուսացման ընթացքում ամուսնու բռնության եւ հարբեցողության մասին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանը հանդիպում է Միրոսլավա Կարպովիչի հետ։ Մուցենիեցեի երկրպագուները սկսել էին սոցիալական ցանցերում սպառնալիքներ ուղղել նրան։ «Տարիների ընթացքում ես ավելի իմաստուն եմ դարձել եւ ուշադրություն չեմ դարձնում ատելությանը։ Ամենահետաքրքիրն այն է, որ համավարակի ընթաքցքում ես ձգտում էի, հրապարակումներ անում, եւ ինձ միայն հինգ հազար մարդ է սկսել հետեւել։ Երբ այս աղմուկը բարձրացավ, ինձ ավելի շատ մարդիկ սկսեցին հետեւել։ Այսինքն՝ ես դրա համար ստիպված չէի որեւէ բան անել»,- նշել էր Կարպովիչը։