Նկարիչ Նիկաս Սաֆրոնովի որդին՝ երաժիշտ Լուկա Զատրավկինը, չի կարողանում Թուրքիայից Ռուսաստան վերադառնալ, հայտնում է «Սոբեսեդնիկ»-ը։ Թուրքական հյուրանոցը դաշնակահարին ստիպում է փոխհատուցել վնասված մանկական լողավազանի համար, ուր 250 կիլոգրամ կշռող երաժիշտը նետվել էր մի քանի օր առաջ։ «Երեկ Լուկայից զանգ ստացա։ Նա ասաց, որ պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ։ Սակայն նրան հյուրանոցից չեն թողնում այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխհատուցի վնասը՝ միջոցները, որոնք ծախսել են լողավազանի վերանորոգման համար»,- նշել է երաժիշտի հայրը՝ նկարիչ Նիկաս Սաֆրոնովը։ Հյուրանոցի ներկայացուցիչները վնասը գնահատել են 19 հազար դոլար։ Վնասվածքները, որոնք Զատրավկինը ստացել է անհաջող թռիքչի արդյունքում, դեռ ապաքինվում են։