Սոցիալական ցանցում նոր սկանդալ է հասունացել հայ երկու երիտասարդ դերասանուհիների՝ Դիանա Տոռեսի եւ Տաթեւ Սարգսյանի միջեւ։
Դիանան Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է դերասանուհու նամակագրությունը դիմահարդարներից մեկի հետ։ Ըստ դրա՝ դերասանուհին խնդրել է նախքան իր նկարները տեղադրելը մի քանի այլ բան հրապարակել, «որ ես Դիանայի կողքը չլինեմ, ինձ պատիվ չի բերում, տեսնեն անմիջապես համ ինքը կա, համ ես»։
Դիանան արձագանքել է դրան՝ կոպիտ արտահայտություններ անելով դերասանուհու հասեցին։ «Ուզում եմ իմանաք, որ էս գեշը փողով դուրս եկող փողոցային ա»,- նշված է Դիանայի հրապարակման մեջ։ Տաթեւը սոցիալական ցանցում դեռ չի արձագանքել հրապարակումներին։