Ամերիկյան սկանդալային հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը, ով Բրազիլիա է ժամանել գործնական այցով, Սան Պաուլուից փոխադրվել է ափամերձ Ֆլորիանոպոլիս:
TMZ-ի փոխանցմամբ, 26-ամյա դերասանուհուն բրազիլական այցի ընթացքում ուղեկցում է ընկերուհին եւ բնակարանի հարեւանուհին՝ Փեթին: Լինսդին ու Փեթին գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում են լողափին, բարձրակրունկ կոշիկներով: Այսպես, վերջերս Լինսդիին նկատել են լողափին, կապույտ լողազգեստով: Դերասանուհու ձախ ոտքին հսկայական կապտուկ է, որը նա ստացել է Սան Պաուլուի բարերից մեկում ընկնելու ժամանակ:
Հիշեցնենք, որ Լինդսի Լոհանը Բրազիլիա է ժամանել մեկ շաբաթ առաջ, John John Denim նորաձեւ հագուստի խանութի բացման առիթով: Դրանից կարճ ժամանակ առաջ կայացել էր ալկոհոլի ազդեցության տակ գտնվող դերասանուհու մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը: Վթարը տեղի էր ունեցել Կալիֆորնիայի ավտոմայրուղիներից մեկում: