Մեծ Բրիտանիայում 20-ամյա ուսանողը հինգ ամսով լքել է Նոթինգհեմում գտնվող իր բնակարանը, որտեղ նա բնակվել է ուսման տարիներին, և մեկնել ծնողների մոտ՝ Լոնդոն: Կարանտինից հետո հետ վերադառնալով՝ նա հայտնաբերել է, որ իր ուսանողական պարագաներն ամբողջությամբ պատված են աղավնու ծերտով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Օլլուվաւջորջ Ջոնսոնը որոշել էր վերադառնալ հայրական տուն, երբ ուսումնական գործընթացը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընդհատվել էր: Նա Լոնդոնում՝ ծնողների տանն անցկացրել է մի քնաի ամիս, հետո Նոթինգհեմում գտնվող շենքի սպասարկող անձնակաազմից նամակ է ստացել այն մասին, որ ստիպված են ղել բացել ուսանողի բնակարանի դուռը, քանի որ այնտեղից տարօրինակ ձայներ են հնչել:
Ներսում նրանք հայտնաբերել են աղավնու ծերտ, ձվեր և ձագեր, որոնք մտել էին պահարանի մեջ ու հարմար տեղավորվել հագուստի վրա:
Ուսանողը, այոցելելով այդ բնակարան, ապշահար է եղել: Նրա բոլոր իրերը ծածկված են եղել ծերտով:
«Հիմա ստիպված եմ նոր հագուստ գնել, քանի որ որոշները պատշաճ տեսքի բերել անհնար է: Ես այլևս երբեք պատուհանս բաց չեմ թողնի»,-ասել է երիտասարդը: