Ի՞նչ անել տրանսպորտում պարբերաբար զգացվող սրտխառնոցի դեպքում։ Մի քանի օգտակար խորհրուրդ են նշել իսպանացի մասնագետները։
Նախ մանսագետները խորհուրդ են տալիս փորձել ճանապարհորդել գիշերը․ դա կնվազացնի սթրեսի եւ սրտխառնոցի առաջացման ռիսկը։ Գտնվելով տրանսպորտային միջոցում՝ ցանկալի է չկարդալ, չդիտել ֆիլմեր եւ անգամ չխաղալ սմարթֆոնով։
Բացի այդ, մի շարք մթերքներ կարող են խորացնել սրտխառնոցի խնդիրը․ Բացի այդ, մի շարք մթերքներ կարող են խորացնել սրտխառնոցի խնդիրը․ ճարպի բարձր պարունակությամբ մթերք չարժե օգտագործել ճանապարհից առաջ, հակառակ դեպքում դուք մշտապես ծարավի զգացում կունենաք։ այդ պատճառով խոզապուխտով կամ երշիկով բուտերբրոդները հայտնվել են «սեւ ցուցակում»։
Ինչպես նշել է Բրազիլիայից բժիշկ դիետոլոգ Նուրիա Մոնֆուլեդը, կան նաեւ մթերքներ, որոնք կարող են թեթեւացնել ճանապարհորդության ժամանակ մարդու վիճակը։ Եթե ճանապարհը երկար է եւ ուտելիքից հրաժարվել չի հաջողվում, կարելի է փոքր չափաբաժնով բրինձ օգտագործել։ Մասնագետի խոսքով՝ բրնձի նման կոշտ սնունդը մնում է ստամոքսի ներքեւի մասում։ Ճիշտ է՝ բրինձը կարելի է պատրաստել առանց շատ ջուր օգտագործելու, որպեսզի այն շատ չեփի։
Ճանապարհին նաեւ կարելի է ուտել խնձոր կամ գետնանուշ։
Գրիլի վրա պատրաստած հավի կրծքամսով աղցանը, գազարը, խնձորներն ու ընկույզները, մասնագետի խոսքով, նույնպես անվտանգ են սրտխառնոց ունեցող մարդկանց համար։ Կարելի է նաեւ ուտել սենդվիչ ամբողջահատիկ հացից, թարմ պանիր եւ լոլիկ։ Կարելի է նաեւ ըմպել կոճապղպեղով թեյ։