Լենինգրադի մարզի Դաշնային հակամոնոպոլիական ծառայությունը հայտարարել է, որ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի նկատմամբ ալկոհոլային արտադրանքի անօրինական գովազդի համար գործ է հարուցվել: Այս մասին ասված է ծառայության կայքում։
Պատճառը եղել է Օլեգ Գազմանովի մասնակցությամբ 2019 թվականին նկարահանված տեսանյութը, որի սկզբում Նաստյան կոկտեյլ է պատրաստում: 15 րոպեանոց հոլովակում երաժշտության ներքո Իվլեեւան ալկոհոլ եւ տոնիկ է լցնում ֆիրմային բաժակի մեջ, իսկ վերջում ասում է. «Հիանալի է»։
Ինչպես նշվում է հայտարարությունում, տեսանյութում ներկայացված է ալկոհոլային խմիչքի պատրաստման գործընթացը: Ընդ որում, օգտագործվող վերմուտը հանդիսատեսին ցուցադրված է պիտակով։
Դաշնային հակամոնոպոլիական ծառայությունում մանրամասնել են, որ մյուս օգտագործվող բաղադրիչը ՝ տոնիկը, տեսանյութում ցուցադրվում է այնպես, որ ապրանքային նշանը թաքնված է հանդիսատեսից:
Նաեւ ասվում է, որ կոկտեյլը լցվում է բրենդավորված բաժակի մեջ։
Ծառայությունն ընդգծել է, որ համացանցում ալկոհոլի գովազդն արգելված է: