Երգիչ, երգահան, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւն Instagram-ում շատ կտրուկ է արտահայտվել մահացու վթարի գործով դատարանում Միխայիլ Եֆրեմովի վարքագծի մասին: «Անհնար է նայել այդ զզվանքին», - ասել է նա:
Պրոդյուսերը դատարանում դերասանի պաշտպանության փաստարկները կասկածելի է համարում՝ նկատի ունենալով նրա «բացակայության» փաստը մեքենայում:
Այն, ինչ տեղի է ունենում, երաժիշտը անվանել է «սատանայական պար»։ «Անհնար է նայել այդ զզվանքին։ Ի՞նչ եք մտածում դրա մասին», - Ֆադեեւը հետաքրքրվել է հետեւորդներից, որոնք դատապարտել են ոչ միայն Միխայիլ Եֆրեմովի արարքը, այլ նաեւ բանտից խուսափելու նրա փորձերը: Շատերի կարծիքով՝ նման գործողություններն արժանի չեն հայտնի դերասանին ու տղամարդուն։ Նրանք վստահ են, որ թատրոնի եւ կինոյի աստղը պետք է ընդուներ իրսխալները եւ զղջար։
«Ես մտածում էի նա տղամարդ է, «Վախկոտություն։ Զզվանք։ Ալկոհոլիզմ», - գրել են հետեւորդները։ Իրավիճակը մեկնաբանել է Իոսիֆ Պրիգոժինը․ «Սա իրոք սահմաններից դուրս է։ Իսկ նրա փաստաբանի մասին խոքսեր չկան։ Խայտառակեցին արտիստին», - հայտարարել է նա։