Գարիկ Սոնա դուետը արդեն մի քանի տարի է, ինչ հայ շոուբիզնեսի ամենասիրված դուետներից մեկն է։ Նրանց «Լուսին» երգը 2018 թվականին կայացած Ծիծեռնակ երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Տարվա հիթ»։
Զույգը հայտնի է ոչ միայն իր բարձրաճաշակ ու սիրված կատարումներով, այլ նաև միմյանց հետ շատ ջերմ ու ընկերական վերաբերմունքով։
Անգամ համավարակի տարածման սկզբնական շրջանում, երբ նոր-նոր սկսել էին համերգների արգելքը, Գարիկը երգ էր նվիրել Սոնային ու համերգները կարոտելուն։
Սակայն, պարզվում է, ամեն ինչ այդքան հարթ չէ, որքան առաջին հայացքից։
Starnews.am-ի տեղեկություններով դուետի անդամների մեջ տարաձայնություն է եղել։ Ըստ մեր աղբյուրի՝ պատճառը Գարիկի հրավերն էր Սոնային՝ գաղտնի կազմակերպած մեծ հարսանիքի ժամանակ ելույթ ունենալուն։ Սոնան մերժել է այդ առաջարկը, ինչը նրանց մեջ տարաձայնություն է առաջացրել։
Տարաձայնությունն այնքան ուժգին է, որ Գարիկը որոշել է ալևս «գործ չունենալ» Սոնայի հետ։
Սոնան, զգալով իր մեղավորության չափը, դեռ չի հեռացրել համատեղ լուսանկարներն ու էլ ավելի չի թեժացնում կրքերը, ու հույս ունի որ արտակարգ դրության ավարտից հետո իրենց դուետը կշարունակի համատեղ շահութաբեր աշխատանքը։
Սակայն, անգամ զույգի երկպագուներն են նկատել, որ Գարիկն ու Սոնան այլևս անգամ ընկերական հանդիպումներ չեն ունենում։
Հուսանք այս ամենը իսկապես ժամանակավոր է, ու մեր օրերի ամենաստացված ու սիրված դուետը մոտ ժամանակներս մեզ կշարունակի ուրախացնել նոր կատարումներով։