Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան երկար, ուսի հատվածում բաց զգեստ է կրում։ Սցենարիստն արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Շատ շքեղ տեսք ունեք»։