Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Սոյան արձակել է գանգուր մազերը։ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը նախապատվություն է տվել վառ շպարին։ Սոֆյա Պողոսյանը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր եւ վզնոց։ Դերասանուհին հրապարակումն անգլերենով է մակագրել. «Երբեմն կյանքում փոքր բաներն ավելի քան բավարար են»։

Օրերս հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր լողավազանում։ Նա զոլավոր լողազգեստ էր կրում ու հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Գոնե մի քիչ ամառ»,- հրապարակումը մակագրել էր նա։