«Մենք չենք ծրագրում հեռանալ, մենք այստեղ ենք երկար ժամանակով»․ այս խոսքերով չինական TikTok հավելվածի ամերիկյան ներկայացուցչության ղեկավար Վանեսա Պասասը պատասխանել է այն սպասումներին, թե ինչ է լինելու հավելվածի հետ։ Ընկերության պաշտոնյան պարզապես նշել է, որ իրենք չեն հեռանում ԱՄՆ շուկայից։ Փոխանցում է «Գազետան»։

Պասասը շնորհակալություն է հայտնել հավելվածի ամերիկյան օգտատերերից ու հայտարարել է, որ նրանց շնորհիվ ընկերությունը 1500 աշխատատեղ է պահում Միացյալ Նահանգներում։ Ըստ պաշտոնյայի՝ առաջիկա 3 տարիների ընթացքում իրենք մտադիր են ԱՄՆ-ում իրենց աշխատակիցների քանակը հասցնել 10 հազարի։

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր երկրի տարածքում արգելափակել այդ հավելվածը։ Նա պնդում է, որ չինական ծագումով հավելվածը կարող է ամերիկացի օգտատերերի անձնական տվյալները փոխանցել Չինաստանի իշխանությանը։