Դերասան Միխայիլ Եֆրեմովը չի ընդունել մեղքը մահվան ելքով վթարում, ինչն արձանագրված է նրա վերաբերյալ քրեական գործի նյութերում, լրագրողներին հայտնել է տուժողների փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։
Արտիստն օգտվել է ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածից, որը թույլ է տալիս չվկայել քո դեմ։
Հունիսի 8-ին դերասանը, գտնվելով «Jeep Grand Cherokee»-ի ղեկին, դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Լադայի», որի վարորդը՝ առցանց խանութի առաքիչ Սերգեյ Զախարովը, ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։
Վթարի պահին Եֆրեմովն ալկոհոլային եւ թմրամիջոցներից հարբածության վիճակում է եղել։ Այժմ դերասանը տնային կալանքի տակ է, նրան 5-12 տարվա ազատազրկում է սպառնում։