Բելգորոդի շրջանում մի կին խոստովանել է, որ սպանել է իր ամուսնուն, որին նա հրել է թափոններով փոսի մեջ և վրան բետոն լցրել, ասված է ՌԴ ՔԿ-ի տարածքային բաժնի կայքում:

 

Նշվում է, որ կասկածյալը սպանված տղամարդու հետ ամուսնացել է 1999 թվականին: Վերջին տարիներին ամուսինը սկսեց չարաշահել ալկոհոլը և ևս մեկ վեճից հետո կինը որոշել է նրան սպանել:

«Երբ ամուսինը քնել է, կասկածյալը կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, մի պլաստիկե տոպրակ է հագցրել գլխին և սեղմել բարձով: Երբ ամուսինը դադարել է կյանքի նշաններ ցույց տալ, նա մարմինը փաթաթել է գորգի մեջ, այն դուրս հանել բակ և թաքցրել նախապես փորած փոսում: Հաջորդ օրը նա բետոնխառնիչ է հրավիրել և փոսը լցրել է բետոնով»,-ասել են բաժնում:

 

Ավելի ուշ կինը հաղորդել է, որ ամուսինը անհայտ կորած է: Մահացածի հարազատները դիմել են ոստիկանություն, որոնք էլ բացել են փոսը և գտել դին:

Քննությունը մտադիր է դատարանին խնդրել ձերբակալել կասկածյալին: Քրեական գործի քննությունը ներկայումս շարունակվում է: