Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, օրեր առաջ ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել, որին տվել է Կարինա անունը։
Իր միկրոբլոգում հրապարակված նոր կարդերում Աննան պուտավոր զգեստ է կրում։ Դերասանուհին ծղոտե լայնեզր գլխարկ է ընտրել։ Նա ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Արեւ, շողա»։