Երգչուհի Մադոննան թվիթերյան իր էջում գրել է, որ չի վճարել այն 1 միլիոն դոլար տուգանքը, որը նա ստացել է ութ տարի առաջ Սանկտ Պետերբուրգում համերգային ծրագրով ելույթ ունենալու համար։ «Կառավարությունն ինձ տուգանեց մեկ միլիոն դոլարով՝ ԼԳԲՏ համայնքին աջակցելու և համար: Ես նրանց երբեք չեմ վճարելու», - գրել է երգչուհին: 2012 թվականի նոյեմբերին դատական հայց են ներկայացվել Մադոննայի և նրա համերգների կազմակերպիչների դեմ ԼԳԲՏ համայնքում ելույթի համար։ Ըստ հայցի՝ երգչուհին պետք է պետությանը վճարեր 333 միլիոն ռուբլի տուգանք: Մադոննան, սակայն, դեռևս չի վճարել այդ տուգանքը և հայտարարել է, որ երբևէ չի վճարելու։