Stella McCartney ապրանքանիշը ծրագրում է կրճատել հաստիաքացուցակը, անորոշ ժամկետով նվազեցնել որոշ աշխատակիցների աշխատավարձը, ինչպես նաեւ նվազեցնել նախագծերի ու միջոցառումների ծախսերը, հայտնում է WWD-ն։ Նորաձության տան ղեկավարությունը պատրաստ է նման միջոցների դիմել ցածչ վաճառքի ու ֆինանսական ճգնաժամի պատճառով, որն առաջացել է կորոնաավիրուսի համավարակի հետեւանքով։ Ընդ որում, նույն պատճառներով ապրանքանիշի հիմնադիր Սթելա Մաքքարթնին լոքդաունի ընթացքում հրաժարվել է աշխատավարձից։ Վերլուծաբանները կարծում են, որ եկամուտների ամբողջական վերականգնման համար մի քանի տարի կպահանջվի։
«Stella McCartney-ն, ինչպես եւ մյուս ընկերությունները մեր ոլորտում, այս պահին շատ բարդ շրջան է անցնում եւ շատ բան է վերանայում՝ բիզնեսը համապատասխանեցնելու փոխվող տնտեսությանը։ Աշխատակիցների ազատման մասին առայժմ որեւէ որոշում չի կայացվել, մենք կոնսուլտացիաներ ենք անցկացնում անձնակազմի հետ՝ մեր ընկերության ապագա կառուցվածքը հասկանալու համար։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ավելի ուժեղ դառնալ ու ավելի լավ պատրաստվել բոլոր համար կայուն ապագայի ստեղծման աշխատանքներին»,- հայտնել է ապրանքանիշի գլխավոր տնօրեն Գաբրիել Մաջիոն։ Նա ընդգծել է, որ Stella McCartney-ն վերակառուցումը կսկսի Լոնդոնում տեղակայված ընկերության գլխավոր գրասենյակից։
McCartney-ն միակ ապրանքանիշը չէ, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով։ Ավելի վաղ հաստիքների կրճատման մասին հայտարարել են Marc Jacobs-ը, Burberry-ն եւ Diane von Furstenberg-ը։