Կատակերգու Գարիկ Խարլամովը, որն ամուսնալուծվում է դերասանուհի Քրիստինա Ասմուսից, որոշել է կատակել է այդ թեմայով։ Հոլովակը հրապարակել է բլոգեր Դանիլա Պոպերեչնին։ Կադրերում Խարլամովը կանգնած է նավակի վրա։
«Բաժանվեց»,- հայտարարում է շոումենը՝ ցուցադրելով Դվորցովի կամուրջը։ Օգտատերերը մեկնաբանություններում ենթադրել են, որ կատակերգուն Պետերբուրգ է գնացել միայն հանուն այդ կատակի։
«Բաժանումից ավելի ծիծաղելի բան չեմ տեսել։ Կամուրջների, իհարկե», «Գարիկ, շնորհավորում եմ»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խարլամովն ու Ասմուսը որոշել են բաժանվել ութ տարվա ամուսնությունից հետո։ Ամուսինները խոսքով՝ սկանդալային «Տեքստ» ֆիլմն ու երրորդ անձերն այդ իրավիճակի համար մեղավոր չեն։