Այս օրերին հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի սահմանին տիրող վիճակի վրա։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում իրավիճակին անդրադարձել են նաեւ հայ հայտնիներ։

Երգչուհի Լիլուն, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, իր էջում լուսանկարներ է հրապարակել ու նշել՝ աղոթում է զինվորների համար։ «Աղոթում եմ ձեզ համար։ Աստված պահապան լինի ձեզ»- գրել է նա։

 

Ի դեպ, երգչուհին այս թեմայով մեկ այլ հրապարակում էլ է արել. նա Stories բաժնում վերահրապարակել է Քիմ Քարդաշյանի գրառումը։ Հայուհին անդրադարձել էր ստեղծված իրավիճակին ու նշել. «Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»։