Թվում է, թե բոլորը հասկանում են, որ ռոմանտիկ հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է անջատել հեռախոսը, համակարգիչը և հեռուստացույցը՝ ամբողջովին կենտրոնանալով ձեր զուգընկերոջ վրա: Առավելագույնը, ինչ թույլատրելի է նման իրավիճակում, հանգիստ մթնոլորտի ստեղծման համար թեմատիկ երաժշտություն ներառելն է: Հակառակ դեպքում՝ ամեն անգամ, երբ դուք ինքներդ կամայականորեն կշեղվեք զանգով, ինքնաբերաբար վտանգի տակ կդնեք ձեր հետագա հարաբերությունները։ Եվ պատկերացրեք, թե այս դեպքում ինչ զգացողություն կունենա ձեր ընտրյալը: Մեղմ ասած, նա չի ուրախանա ձեր պահվածքից: Բայց ավելի վատ է, երբ ձեր սիրային տեսարաններին ականատես է լինում սոցիալական ցանցի ձեր հետևորդների ողջ բանակը։ Իհարկե, դուք եք որոշում՝ ուզո՞ւմ եք ողջ աշխարհին հայտնել ձեր կյանքի մասին, թե՞ մտադիր եք գաղտնի պահել։ Ամեն դեպքում, հավատացեք, ձեր հարաբերությունները հանրայնացնելը նրան բոլորովին դուր չի գալիս։