Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է առօրյա հմայիչ կերպարում։
Instagram-ում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ։ Նա հավաքել է վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Մարիամի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները, իսկ հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել է․ «Այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Ինչի համար պայքարում եք, դա էլ ստանում եք։ Դուք դավաճանել եք, դավաճանում են ձեզ, չեք սիրել դուք, չեն սիրի ձեզ, մոռացել եք դուք, կմոռանան ձեզ, նեղացրել եք դուք... այնպես որ հիմա չարժե նեղանալ ... փոխվեք ինքներդ, եւ ամեն ինչ կվերջանա այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս... ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Չարժե ափսոսել մարդկանց, նրանք մեղավոր չեն…»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, իսկ ձեռքին վարդերի փունջ էր։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել էր նա։