Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ավագ որդին՝ Սեյնթը, արդեն գրել է սովորել։ Ճիշտ է, մասամբ դա չի գոհացնում աստղին, որը մի փոքր հիասթափվել է որդու գրառումներից։
Կորոնավիրուսային կարանտինի պատճառով Քիմ Քարդաշյանը երեխաների հետ առավելագույն ժամանակ է անցկացնում։ Մի անգամ Քիմը նույնիսկ խոստովանել է, որ մեկուսացումն ավելի հստակ է նրան համոզել, որպեսզի չունենա եւս մեկ երեխա։
Իր սոցցանցերում եւ թոք-շոուում Քարդաշյանը բազմիցս ցույց է տվել իրավիճակներ, որոնցում նա դժվար է գլուխ հանում երեխաների հետ. լուրեր են պտտվում, որ աստղը երբեմն տան հյուրասենյակում նույնիսկ պատսպարվում է նրանցից։
Վերջերս աստղային մայրիկի հոգնածությունը հաստատել է նաեւ նրա ավագ որդին՝ 4-ամյա Սեյնթը։ Վերջերս տղան սովորել է գրել եւ այդ առիթով մայրիկին նվիրել է բացիկ, որտեղ պատասխանել է նրա մասին հարցերին։
Դատելով ամենից՝ Սեյնթը միայն սրտի տեսքով թղթի վրա է մակագրություն արել՝ հարցաթերթիկը լրացնել նրան, հավանաբար, օգնել է ավագ քույրը։
Այսպես, տղան նշել է, որ մայրիկին դուր է գալիս նրան մենակ թողնել։ Արդյոք Քիմի համար իրականում այդքան դժվար է երեխաների հետ ժամանակ անցկացնելը։
Այնուամենայնիվ, հնարավոր է, որ տղան բոլոր հարցերին պատասխանել է անլուրջ եւ երեւակայություն դրսեւորելով. չէ որ, օրինակ, նա գրել է, որ Քիմն այժմ 11 տարեկան է: Բացի այդ, Սեյնթը գրել է, որ մայրը սիրում է իր պլանշետի համար հավելվածներ գնել, միայն աստղը պնդում է, որ երբեք դա չի անում: