Երբեմն այնպես է ստացվում, որ լինում են մարդիկ, որոնց հետ իսկապես ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ չենք էլ կարողանում հասկանալ, թե ինչու է դա պատահում:
Հարազատ հոգին այն մարդն է, ում հետ ամեն ինչ ստացվում է: Զգում ենք միմյանց և կես բառից արդեն հասկանում ենք:
Միշտ չէ, որ հաջողվում է միասին լինել հարազատ հոգու հետ: Մոռանալն անգամ անհնար է:
Ուժեղ ձգողականություն
Դուք ձգում եք միմյանց, նույնիսկ եթե հանգամանքները ստիպել են հեռանալ իրարից: Դուք անընդհատ մտածում եք միմյանց մասին:
Դեժավյուի զգացողություն
Դուք նախադասություններն իրար հետևից կարող եք ավարտել և հասկանում եք նրան առանց բառերի: Կարծես ամբողջ կյանքում իրար ճանաչում եք:
Ընդունում եք թերությունները
Ուժեղ զգացողությունները թույլ չեն տալիս նրա թերությունները նկատել:
Պատրաստ եք սարեր շուռ տալ միասին
Միասին շատ վստահ եք զգում: Միասին ամենախենթ արարքների եք պատրաստ:
Կապ
Դուք ուզում եք զանգահարել նրան, և նա արդեն զանգում է ձեզ: Դուք զգում եք միմյանցից հեռավորության վրա: Նման փոխհարաբերությունները միայն հոգու ընկերների հետ են:
Առանց իրար կյանքը չեք պատկերացնում
Նրան մոռանալ չի լինի: Դուք միասին շատ կապված եք:
Տեսողական կոնտակտ
Զույգերը, ովքեր հարազատ հոգիներ են, շփման ընթացքում ավելի հավանական է, որ կնայեն միմյանց աչքերին: Տեսողական կապի ընթացքում դուք ավելի լավ եք զգում ձեր զրուցակցին: Ահա թե ինչու հարազատ հոգիները հատուկ կապ են հաստատում, որի շնորհիվ նրանք առանց բառերի են հասկանում միմյանց: