Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը 2 միլիոն դոլար է նվիրաբերել վերջերս ոստիկանի կողմից անզգուշաբար սպանված Ջորջ Ֆլոյդի, Վրաստանում վազքի ժամանակ գնդակահարված 25-ամյա Արբերի և Լուիսվիլի իր տանը քնած ժամանակ ոստիկանների կողմից գնդակահարված 26-ամյա Թեյլորի համար նախատեսված համատեղ բարեգործական հիմնադրամին։ Գումարը կուղղվի Ջորջ Ֆլոյդի դստեր՝ 6-ամյա Ջիաննա Ֆլոյդի համար՝ որպես քոլեջում ուսման վարձավճար։ Ուեսթը նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերի իր հայրենի քաղաքում՝ Չիկագոյում բնակվող սևամորթ մարդկանց բիզնեսներին, հայտնում է Քանյե Ուեսթի խոսնակը: