Անգամ ամենաերջանիկ հարաբերություններին ժամանակ առ ժամանակ թարմ «արյուն» մատակարարելու կարիք կա, որպեսզի դրանք չծերանան… Իսկ մեթոդները, ինչպես պարզվում է, քիչ չեն. մի քանիսը' LN-ից:
Ձևացրեք, թե ամուսնացած չեք
Կարող եք միասին որոշել և մեկ օր ազատություն տալ միմյանց: Ձեզնից յուրաքանչյուր այդ օրն անցկացնում է այնպես, ինչպես ուզում է, բայց պարտադիր պայման է' առանձին: Անընդհատ զանգահարել կամ հաղորդագրություն ուղարկելը նույնպես արգելվում է: Ընդունեք, որ դուք ազատ մարդիկ եք, ովքեր երբեմն ունեն ազատ թռիչք կատարելու իրավունք: Ամսվա մեջ մեկ օրը, կարծում ենք, բավական կլինի սթափվելու համար:
Անակնկալները դարձրեք սովորություն
Բոլորովին պարտադիր չէ ծախսել ամբողջ աշխատավարձը' նրան թանկարժեք իրեր գնելու համար: Անակնկալների իմաստն ավելի շատ մատուցման մեջ է, քան բովանդակության: Կարող եք հեծանիվներով զբոսանք կազմակերպել, ժամադրել որևէ սրճարանում կամ միասին ինչ-որ դասընթացի մասնակցել:
Սովորեք միասին
Կարող եքմիասին հաճախել օտար լեզվի դասընթացների: Դա իսկական հոգեբանական թերապիա կլինի երկուսիդ համար: Նախ՝ կավելանան շփման եզրերը, ձեռք կբերեք նոր, հետաքրքիր թեմաներ' միասին քննարկելու համար:
Վերադարձեք սկիզբ
Հաճախ գնացեք այն վայրերը, ուր առաջին անգամ հանդիպել եք, համբուրվել կամ սեր խոստովանել միմյանց: Կարող եք թափառել այդ փողոցներով, համբուրվել: Թող ոչ մեկը չկռահի, որ այս զույգը վաղուց արդեն ամուսնացած է:
Պահպանեք կառուցվածքն ու առողջությունը միասին
Միասին զբաղվեք սպորտով: Դուք կարող եք նույնիսկ մրցել իրար հետ, թե ով ավելի շատ հրումներ կանի կամ ով ավելի երկար կվազի: Հարաբերությունների նոր փուլը կսկսի հենց մարզասրահից:
Ուղարկեք միմյանց արձակուրդ
Տարվա մեջ մեկ կամ երկու շաբաթ իրարից առանձին ապրելն ու հանգստանալը հաստատ դրական կազդեն ձեր հարաբերությունների վրա: Յուրաքանչյուրդ ձեր հանգիստը կազմակերպեք, իսկ դրանից հետո, համոզված եղեք, որ անհամբերությամբ սպասելու եք առօրյա կյանքի վերադարձին:
Ձեզ համար սովորույթներ ստեղծեք
Կարող եք միմյանց փոքրիկ նվերներ տալ տարվա յուրաքանչյուր եղանակին: Ձեր ամուսնության օրը նշելու համար գնացեք ոչ թե սրճարան, այլ հետաքրքիր մի բան մտածեք: Կարող եք ամեն տարի այդ օրը միմյանցից թաքուն գնալ ձեր առաջին հանդիպման վայրն ու սպասել մյուսին:
Փնտրեք սուր զգացողություններ
Ձեր հարաբերությունների նոր փուլը կարող է սկսվել միասին օդապարիկով թռչելիս: Էքստրեմալ զգացողությունները նպաստում են լավ հարաբերություններին:
Համակերպվիր և այլևս մի կռվիր
Մի փորձեք փոխել նրան: Որպեսզի երկար և երջանիկ ապրեք միասին, պետք է սովորել ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կաք:
Սեքսը, սուտը և դուք
Ճշմարտությունը միշտ չէ, որ երկարատև և կայուն հարաբերությունների գրավականն է: Սովորեք չափավորել ինֆորմացիան և ամեն ինչ միանգամից չթափել նրա գլխին: Անգամ եթե դուք անկեղծորեն գտնում եք, որ նրա մայրը էգոիստ է, ինքնասիրահարված, հիստերիկ, մի ասեք դա նրան: