Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենասեքսուալ համարվում է այն տղամարդը, ով հմուտ ձեռքեր ունի: Այլ խոսքերով' գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրա լավ տպավորություն թողնելու համար բավարար է ձեռքը վերցնել մուրճը և ինչ-որ բան սարքել։ Այս մասին գրում է Raut-ը:

Վերջին ժամանակներս հենց այս հատկանիշն են կանայք համարում ամենասեքսուալը, այլ ոչ թե սպորտային կեցվածքը կամ խոհարարական կարողությունները: Հետազոտության համաձայն' կանանց 74 %-ը գործիքների հետ վարվելու կարողությունը չափազանց գրգռիչ է համարում: Հարցման մասնակից կանանց 61%-ը խոստովանել է, որ հարաբերություններ չի հաստատի այն տղամարդու հետ, որը ոչինչ չի կարող անել սեփական ձեռքերով:

Նշանակությամբ երկրորդ սեքսուալ չափանիշը տղամարդկանց մարզական ունակություններն են: Այդպես է կարծում կանանց 69 %-ը: